1in.am-ը գրում է.

Նովոսիբիրսկում Օլիմպիական կրակի հերթափոխի ամենատարեց մասնակիցը՝ 101-ամյա Ալեքսանդր Կապտարենկոն, չափազանց պատասխանատվությամբ է վերաբերվում իր պատվավոր առաքելությանը: Իր սենյակում նա նախապես փորձարկել է ջահը տանելու պրոցեսը սառեցված սաղմոնի վրա՝ բռնելով ձկան պոչից: «Ձուկը տեսքով հիշեցնում է ջահ, սակայն կշռով այն ավելի ծանր է: Բռնում եմ ձկան պոչից, բարձրացնում եմ ձեռքս ու սկսում եմ այդպես քայլել սենյակում: Իհարկե, իմ տարիքում ես լավ ֆիզիկական վիճակում եմ, սակայն 200 մետրը հաղթահարելը դժվար է: Իմ երթուղին՝ Կարլ Մարքսի հրապարակից, ես արդեն գիտեմ ու գնացել եմ այն ուսումնասիրելու»,- ITAR-TASS-ի հետ զրույցում ասել է երկարակյացը: Նա բացատրել է. որ հատուկ վարժություններ կամ վազք չի կատարում՝ բացի ձկան հետ վարժությունից: Չնայած տարեց հասակին՝ Ալեքսանդրը մինչ օրս շարունակում է սեղանի թենիս խաղալ: Նա այս մարզաձևում 2012թ. մասնակցել է Եվրոպայի վետերանների առաջնությանը, արժանացել է նաև «Սպորտի վետերան» կոչմանը և համամիութենական կարգի դատավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել