Life.panorama.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» հումորային նախագիծը իր վարկանիշով առաջատարն է՝ թե՛ դերասանական կազմի, թե՛ սցենարի տեսանկյունից: Նախագծի ամենաառանցքային դեմքերից մեկը դերասան Գրիգոր Դանիելյանն է՝ նույն ինքը Լաուրա Լացկանյանը, «ախրանիկ» Սերոժը, արմատներով սասունցի տաքսու վարորդը… Life.panorama.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց իր ընտանիքի, առաջիկա ծրագրերի, Ամանորին հեռուստադիտողին սպասվող անակնկալների մասին:
- Տարին մոտենում է ավարտին: Եթե հետադարձ հայացք գցենք նախորդ 11 ամիսներին,Ձեր ընտանիքի համար ի՞նչ ձեռքբերումներ եղան:
- 2013 թվականը գործնական առումով բավականին բեղուն էր: Ես և Հռիփսիմեն ունենք էստրադային վոկալ ստուդիա, որն այս տարի բուռն գործունեություն ծավալեց: Ունեցանք համերգ, երեխաների հետ նշեցինք մեր ստուդիայի 1-ամյակը: Բայց շատ ավելիին ենք սպասում 2014-ից…
- Այդ շատ ավելին անուն ունի՞:
- Կցանկանայի 2014-ին համալրում լիներ մեր ընտանիքում: Իմ ամենամեծ սպասումը դա է…

- Տա Աստված… Ձեր բալիկը արդեն 4,5 տարեկան է: Հետևո՞ւմ է ծնողների օրինակին,թե՞ ուրիշ նախասիրություններ ունի:
-Տվյալները շատ լավն են: Հաճախ լինում է ստուդիայում, հետաքրքրությամբ է հետևում աշխատանքներին: Հաստատ ինձանից լավ դերասան է… Ասեմ, որ շատ լավ նկարում է: Ես էլ փոքր ժամանակ շատ եմ սիրել նկարել: Ուզում ենք նկարչության դասերի տանել: Շատ հետաքրքիր պատկերացում ունի: Չի սիրում արտանկարել, իր բոլոր նկարներն էմոցիոնալ են և ունեն բացատրություն: Յուրաքանչյուր նկար գործողության մեջ է՝ լացող բաժակ, տխուր կամ ծիծաղկոտ հեռախոս, քայլող մարդ… Չգիտեմ՝ հետագայում ինչ մասնագիտություն կընտրի, դա իր որոշումն է լինելու, բայց եթե դերասան կամ երգիչ որոշի, վստահ կարող եմ ասել, որ տվյալներ ունի…
- Մարդիկ, ովքեր կապ ունեն հեռուստաաշխարհի հետ, իրենց երեխաներին պարտադիրառաջ են մղում, «երևացնում» էկրաններին… Դուք, կարծես թե, պաիվ եք այդ հարցում:
- Միայն մեր տեսահոլովակում ենք նկարահանել, այս նոր տեսահոլովակում էլ փոքրիկ կադր կա իրենից: Մարդիկ կան, երեխային ստիպողաբար տանում են դեպի հեռուստաաշխարհ: Մենք գտնում ենք, որ դեռևս ժամանակը չի: Երբ ժամանակը գա, տեսնեմ, որ ունի ցանկություն և կարողություն՝ անպայման կաջակցեմ: Բայց եթե մեր երեխան այդ բնագավառում անտաղանդ լինի, ես մեկ վայրկյան չեմ թողնի էկրանին երևա կամ բեմ բարձրանա: Զգում եմ, որ նրա մեջ այդ շնորհքը կա, բայց փոքր է, պետք է սպասել…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ