Լաուր տատիկից մինչև «ախրանիկ» Սերոժ. Ինչպիսի՞ն է Գրիգոր Դանիելյանն իրական կյանքում


13:58 , 22 նոյեմբեր, 2013

Life.panorama.am-ը գրում է.

Լաուր տատիկից մինչև «ախրանիկ» Սերոժ. Ինչպի՞ն է Գրիգոր Դանիելյանն իրական կյանքում

 

«Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» հումորային նախագիծը իր վարկանիշով առաջատարն է՝ թե՛ դերասանական կազմի, թե՛ սցենարի տեսանկյունից: Նախագծի ամենաառանցքային դեմքերից մեկը  դերասան Գրիգոր Դանիելյանն է՝ նույն ինքը Լաուրա Լացկանյանը, «ախրանիկ» Սերոժը, արմատներով սասունցի տաքսու վարորդը… Life.panorama.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց իր ընտանիքի, առաջիկա ծրագրերի, Ամանորին հեռուստադիտողին սպասվող անակնկալների մասին:

Տարին մոտենում է ավարտին: Եթե հետադարձ հայացք գցենք նախորդ 11 ամիսներին,Ձեր ընտանիքի համար ի՞նչ ձեռքբերումներ եղան:

- 2013 թվականը գործնական առումով բավականին բեղուն էր: Ես և Հռիփսիմեն ունենք էստրադային վոկալ ստուդիա, որն այս տարի բուռն գործունեություն ծավալեց: Ունեցանք համերգ, երեխաների հետ նշեցինք մեր ստուդիայի 1-ամյակը: Բայց շատ ավելիին ենք սպասում 2014-ից…

Այդ շատ ավելին անուն ունի՞:

- Կցանկանայի 2014-ին համալրում լիներ մեր ընտանիքում: Իմ ամենամեծ սպասումը դա է…

Տա Աստված… Ձեր բալիկը արդեն 4,5 տարեկան է: Հետևո՞ւմ է ծնողների օրինակին,թե՞ ուրիշ նախասիրություններ ունի:

-Տվյալները շատ լավն են: Հաճախ լինում է ստուդիայում, հետաքրքրությամբ է հետևում աշխատանքներին: Հաստատ ինձանից լավ դերասան է… Ասեմ, որ շատ լավ նկարում է: Ես էլ փոքր ժամանակ շատ եմ սիրել նկարել: Ուզում ենք նկարչության դասերի տանել: Շատ հետաքրքիր պատկերացում ունի: Չի սիրում արտանկարել, իր բոլոր նկարներն էմոցիոնալ են և ունեն բացատրություն: Յուրաքանչյուր նկար գործողության մեջ է՝ լացող բաժակ, տխուր կամ ծիծաղկոտ հեռախոս, քայլող մարդ… Չգիտեմ՝ հետագայում ինչ մասնագիտություն կընտրի, դա իր որոշումն է լինելու, բայց եթե դերասան կամ երգիչ որոշի, վստահ կարող եմ ասել, որ տվյալներ ունի…

Մարդիկ, ովքեր կապ ունեն հեռուստաաշխարհի հետ, իրենց երեխաներին պարտադիրառաջ են մղում, «երևացնում» էկրաններին… Դուք, կարծես թե, պաիվ եք այդ հարցում:

- Միայն մեր տեսահոլովակում ենք նկարահանել, այս նոր տեսահոլովակում էլ փոքրիկ կադր կա իրենից: Մարդիկ կան, երեխային ստիպողաբար տանում են դեպի հեռուստաաշխարհ: Մենք գտնում ենք, որ դեռևս ժամանակը չի: Երբ ժամանակը գա, տեսնեմ, որ ունի ցանկություն և կարողություն՝ անպայման կաջակցեմ: Բայց եթե մեր երեխան այդ բնագավառում անտաղանդ լինի, ես մեկ վայրկյան չեմ թողնի էկրանին երևա կամ բեմ բարձրանա: Զգում եմ, որ նրա մեջ այդ շնորհքը կա, բայց փոքր է, պետք է սպասել…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ