AOL ընկերությունը հայտարարել է, որ սույն թվականի դեկտեմբերի 20-ին կփակվի Winamp երաժշտական ծրագիրը։ Այս հայտարարությունը հայտնվել է AOL-ի ստեղծած ծրագրի պաշտոնական էջում՝ հայտնում է The Next Web-ը։

Դեկտեմբերի 20-ից կանգ կառնի Winamp.co կայքի աշխատանքը և կայքը կփակվի, այդ թվում նաև այն էջը, որտեղից դուք կարող եք ներբեռնել Media Player-ը, ինչպես նաև երաժշտական ծրագրի հետ կապված մի շարք ծառայություններ։

Geno Yoham-ը, ով 2008 թվականից Winamp-ի գործադիր տնօրենն էր, Ars Technica-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է նախագծի փակման մասին։ Հարցազրույցի ժամանակ նա խուսափել է պատասխանել այլ հարցերի։ Օրինակ այն հարցին, թե ինչու՞ է փակվում նախագիծը։

Winamp-ի վերջին տարբերակը 5․66 է։ 2010 թվականին թողարկվել է ծրագրի Android տարբերակը, իսկ 2011 թվականին Winamp Sync-ը OS X-ի համար։

Winamp ծրագիրը ներկայացվել է 1997 թվականին։ Ծրագիրը ստեղծել էին ուսանողներ Ջասթին Ֆրենկելը և Դմիտրի Բոլդիրեվը։ Հետագայում Ֆրենկելը ստղեծեց Nullsoft-ը, որը հանգեցրեց ծրագրի հետագա զարգացմանը։

Winamp-ը մեծ արագությամբ հավաքեց մեծ ցուցանիշներ MP3 և այլ ֆորմատների ֆայլերի հետ աշխատանքի ոլորտում։ 1999 թվականին Nullsoft-ը 80 միլիոն դոլարով գնեց AOL ընկերությունը։

Շշուկները ծրագրի փակման վերաբերյալ սկսվել էին դեռ 2004 թվականից, երբ AOL ընկերությունը որոշ տարաձայնությունների պատճառով ծրագրից հեռացրեց Nullsoft-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել