Lurer.com-ը գրում է.
Լեգենդա ֆուտբոլիստ Պելեն զուգահեռներ է անցկացրել Զինեդին Զիդանի և Լիոնել Մեսսիի միջև, նշելով, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն անհատապես գերազանցում էր արգենտինացուն:
«Անհատապես Զիդանը ուժեղ էր Մեսսիից: Զիդանը հիանալի էր, իսկ նրա թիմում չկային այնպիսի աստղային թիմակիցներ, ինչպիսիք են Ինյեստան և Չավին: Չնայած այս տարի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ ձայնս կտայի Մեսսիին իր տեխնիկայի համար»,- Պելեի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ Զիդանն իր կարիերայում «Ոսկե գնդակի» արժանացել է մեկ անգամ, իսկ Մեսսին ունի 4 «Ոսկե գնդակ»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=122454&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել