Զիդանն ուժեղ էր Մեսսիից. Պելե


12:22 , 22 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Լեգենդա ֆուտբոլիստ Պելեն զուգահեռներ է անցկացրել Զինեդին Զիդանի և Լիոնել Մեսսիի միջև, նշելով, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն անհատապես գերազանցում էր արգենտինացուն:

«Անհատապես Զիդանը ուժեղ էր Մեսսիից: Զիդանը հիանալի էր, իսկ նրա թիմում չկային այնպիսի աստղային թիմակիցներ, ինչպիսիք են Ինյեստան և Չավին: Չնայած այս տարի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ ձայնս կտայի Մեսսիին իր տեխնիկայի համար»,- Պելեի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:

Նշենք, որ Զիդանն իր կարիերայում «Ոսկե գնդակի» արժանացել է մեկ անգամ, իսկ Մեսսին ունի 4 «Ոսկե գնդակ»: