ku-bigpic-e1378844710414

Ինչպես մնացած ընկերությունների, այնպես էլ Apple ընկերության արտադրանքը ժամանակի ընթացում որոշ ծրագրային աղբով վարակվելուց հետո, սկսում է դանդաղ աշխատել: Այս խնդրի լուծման համար, Ձեզ առաջարկում ենք մի քանի տարբերակներ, որոնց արդյունքում կկարողանաք որոշակիորեն արագացնել iPhone-ի կամ iPad-ի աշխատանքը:

1. Մի թարմացրեք iOS-ը

iPhone և iPad

Երբ սարքն արդեն հնացել է կամ դժվար է աշխատում, օպերացիոն համակարգի թարմացումը կարող է նրա աշխատանքն ավելի դանդաղեցնել: Նոր օպերացիոն համակարգի գեղեցիկ դիզայնը, ծառայությունները և անիմացիաները պահանջում են որոշակի ռեուրսներ, ինչը չի կարող ապահովել Ձեր հին սարքը: Դրա համար, եթե դուք սարքը օգտագործում եք արդեն 2 և ավելի տարի, ապա խորհուրդ է տրվում չթարմացնել օպերացիոն համակարգը:

Նույն  բանը վերաբերվում է նաև ծրագրերին: Եթե ծրագրից ստանում եք այն ամենը, ինչ Ձեզանից պահանջվում է, ապա նորից խորհուրդ ենք տալիս չթարմացնել այն նոր տարբերակով: Քանի որ, ծրագրերը որքան թարմանում են, այնքան ավելանում են ծրագրային պահանջները, որը Ձեր հին սարքը ապահովել չի կարող:

2. Օգտագործեք միայն Apple-ի ներկառուցվածքային ծրագրերը

iPhone և iPad 2

Դուք կարող եք սարքի բրաուզերը փոխարինել Chrome-ով, եթե Ձեզ դուր չի գալիս Safari-ն, սակայն Chrome-ն ավելի արագ չի աշխատի, քան աշխատում  էր Safari-ն: Եթե արագ աշխատի էլ, ապա այդ տարբերությունը շատ չնչին կլինի: Խնդիրը կայանում է նրանում, որ Apple-ի բոլոր ստանդարտ ծրագրերն ունեն թույլտվություն այնպիսի ռեսուրսներին, որոնցից կարող են օգտվել միայն իր ստանդարտ ծրագրերը, ինչն էլ բերում է ծրագրի արագ աշխատելուն:

3. Ազատեք որոշակի ծավալ հիշողության մեջ

iPhone և iPad 3

Որպեսզի իմանաք որքան ծավալ է ազատ Ձեր սարքի հիշողությունում, մուտք գործեք Настройки —> Основные —> Статистика և վերևում ստուգեք ազատ ծավալի չափը: Եթե ազատ ծավալը կազմում է 500 ՄԲ, ապա փորձեք ազատվել ոչ անհրաժեշտ նկարներից, վիդեոներից և ծրագրերից: Կարելի է նաև ջնջել հին հաղորդագորությունները, որոնց պատճառով կարող է կախել հենց ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել