1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները բացահայտել են ալկոհոլիզմի հետ կապված 39 գեներ՝ ասվում է նրանց հոդվածում, որը հրապարակվել է American Journal of Human Genetics ամսագրում:

Նրանք նման եզրակացության են եկել՝ անցկացնելով ինչպես ալկոհոլիզմով տառապող, այնպես էլ ընդհանրապես չխմող մարդկանց գենոմի զանգվածային ուսումնասիրություն: 

Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է բացահայտել այն 39 գեները, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար ու այսպես թե այնպես՝ կապված են ալկոհոլիզմի հետ:

Հետազոտողները հուսով են, որ տվյալ բացահայտումը կօգնի մշակել ալկոհոլից կախվածության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարություն գենետիկ մակարդակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել