Այ մարդ, ես էլ կարծում էի, թե մենակ Վրաստանի ջահելություննա տառապում եվրոպաֆիլիայով, բայց արի ու տես, որ մեր մոտ էլ քիչ չեն էնպիսի պայծառ ուղեղներ, որոնք մեր ազգի համար միակ այլընտրանքը տեսնում են Եվրոպայի հետ համատեղ ապագա կառուցլու մեջ: Լավ, ասենք մարդիկ պատմություն չգիտեն, կամ գիտեն այն “պատմությունը”, որը իրենց մատուցվել է տարիների ընթացքում` լուրջ դոզաներով, բայց հո դա չի զրկում մարդուն տարրական տրամաբանությունից ու ի վերջո հպարտությունից: Հիշեք մարդիկ, Եվրոպան երբեք ու ոչ ոքի չի ընդունել, որպես իրեն հավասարի: Անցկացնենք համեմատականներ և գտնենք ակտուալ պատճառահետևանքային կապերը:
Սրանից մի քանի դար առաջ մեկը կար, անունն էլ Կալումբոս, ինքն էլ`
Քրիստաֆոր Կոլումբոս: Ուրեմն, էս Քրիստոֆորը ուզում էր Հնկաստանը գտներ, բայց ի դժբախտություն ամերիկյան հնդկացիների, նա գտավ Ամերիկան: Գուշակեք, թե հետագա ժամանակային փուլում մեր ժամանակների պրոցեսսներին ինչ նման պրոցեսսներ սկսվեցին: Եթե հիմա ամբողջ աշարհը բարբաջում է դեմոկրատիա ու մարդու իրավունքներ տարածելու անհրաժեշտության մասին, ապա այն ժամանակներում քարոզչական շղարշի դեր էր կատարում քրիստոնեություն ու քաղաքակրթություն տարածելու մասին մուտիլովկեն: Արդյունքում, արդեն 20րդ դարի սկզբին, Ամերիկաների բնիկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացված էր կամ ասսիմիլիզացված, նրանց քաղաքակրթությունները` բնաջնջված, հարստություններնը, հողը, ջուրը և նույնիսկ նրանց լեզուները` խլված:
Վերլուծենք հաջորդ նյունասը Եվրոպայի հետ կապված` արյունարբույությունը: Հավատացեք, թուրքերն ու առհասարակ,
բոլոր թյուրքական ազգերն իրար հետ վերցրած, անմեղ գառներ են նույնիսկ առանձին դոմինանտ եվրոպական ազգերի հանդեպ` Բրիտանացիների, Ֆրանսիացինրի և Գերմանացիների, որոնք նույնիսկ առանձին-առանձին, ավելի շատ ժողովուրդներ են ոչնչացրել ու շարունակում են ոչնչացնել, քան նույն Օսմանյան Կայսրությունը կհասցներ ոչնչացնել 5000 տարում: Հայերս մի հատ լավ ասացվածք ունեն` կարմիր կովը կաշին չի փոխում, ուստի ուզում եմ հասկանալ թե ինչն է ստիպում մեր միամիտներին հավատալ, որ Եվրոպան հենց էն տավարնա, որ կաշին անխտիր փոխելու է:
Հայերիս մասին տարածված կարծրատիպերից մեկը մեր` նյութապաշտ ու առևտրական էություն ունեցող ազգ լինելու մասին կարծրատիպն է, որը ցավոք սրտի, զուրկ չէ որոշակի հիմնավորումից: Իրականում, վերլուծելով մարդկանց հիացմունքը Եվրոպայի հանդեպ` ակնհայտ է դառնում, որ այդ հիացմունքի հիմքում առաջին հերթին ընկած է ֆինանսական բաղադրիչը: Ասել է թե, մենք էլ ենք ուզում իրենց պես ապրել: ԱՌՌՌՌՌՌԸ ՀԱԱԱԱԱԱԱԱԱ ձեզ, թե կկարողանաք դրան հասնել, եթե շարունակվի քաղաքական այս ուղղվածությունը:
Մի մոռացեք, որ Եվրոպական բարեկեցության հիմքում արդեն քանի դար է, ինչ ընկած է գաղութարաւությունն ու այլ երկրների ու քաղաքակրթությունների տոտալ թալանը, որը մեր օրերում գիտական բնորոշում ունի` գնդի և ծայրամասերի կապիտալիզմ: Եթե ինձ ինչ որ մեկը կարողանա բացատրի, թե հանուն մեր որ արժանիքի, Հայաստանին երբևիցե փայի մեջ կվերցնեն, ընդ որում, արդարակամ ու առանց կողմնակի ճնշման, ես ինքս թիվ մեկ եվրոպամոլը կդառնամ:
Վերջապես, չգիտեմ ում` ոնց, բայց ինձ, ի վերջո այդքան էլ հպարտություն ու հաճույք չի պատճառում նույնիսկ տեսականորեն պատկերացնել իմ ազգը, իմ քաղաքակրթությունը, իմ մշակույթը` մաս մի կառույցի, որտեղ առաջացել են այնպիսի ստոր ու ամոթալի երևույթներ, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները, ինկվիզիցիան, գաղութարարությունը, նոր ժամանակաների ստրկատիրությունը, շովինիզմը, ռասսիզմը, ֆաշիզմն ու այլ անթիվ ու անհամար արատներ: Իսկ դուք ուզում եք?