Վերջին օրերին հասարակությունը հերթական անգամ ընդվզում է հերթական օրենքի նախագծի դեմ: Կառավարությունն այս անգամ էլ հեղինակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը: Հասարակությունն էլ հերթական անգամ ընդվզում է, քանզի օրենքն ընդունելուց հետո վերջինս հերթական հարվածն է հասցնելու ժողովրդի՝ առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակին: Կառավարությունն էլ՝ որպես միակ հակափաստարկ, պարզաբանում է, որ վերջինս ապահովելու է «հրաշալի» ծերություն: Անկեղծ ասած` լավ ծանոթ չեմ միջազգային փորձին, սակայն չեմ էլ ցանկանում ծանոթանալ, քանզի ունեմ 1 խիստ տրամաբանական հարց. եթե իսկապես համակարգը լավն է, այդ դեպքում ինչո՞ւ է պարտադիր, երբ հնարավոր էր պրոպագանդել, իսկ չեմ կարծում, որ հասարակությունը դեմ կլինի օգտվել լավ ծառայությունից: 
Մեր իրականության մեջ «տոկոսով փող տալու» երևույթը եղել է և շարունակելու է լինել, ու եթե այս անգամ քաղաքացին չի ցանկանում, ապա պետք չէ պարտադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել