Կիթառը աշխարհում ամենահայտնի լարային գործիքն է:
Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից: 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում: 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում:
Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն` ջազ ոճերում: Լայնորեն օգտագործվում է որպես նվագակցող գործիք:
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ` կիթառի վարպետ կամ լյուտյե:
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/11/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել