1in.am-ը գրում է.

Արգենտինացի լրագրողուհի Ելիզավետա Պիկեն, որը ավելի քան 10 տարի ծանոթ է Հռոմի պապին, Իտալիայում գիրք է հրատարակել, որում հաղորդում է 2013-ի մարտին Սիքստինյան կապելլայում տեղի ունեցած վերջին կոնկլավի մանրամասները: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Ըստ Պիկեի՝ քվեարկության առաջին փուլում առաջատար էր Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, ով հավաքել էր 30 ձայն: Երկրորդ տեղում Բերգոլյոն էր, որին կողմ էր քվեարկել 25 կարդինալ: Լրագրողուհին նշում է, որ ապագա Հռոմի պապն ինքը առաջին փուլում քվեարկել է Սկոլայի օգտին:

Քվեարկության երկրորդ օրը Բերգոլյոյի օգտին ձայների քանակն աճել է, Սկոլային կողմ ձայները՝ նվազել: Քվեարկության 5-րդ փուլն անվավեր է ճանաչվել, քանի որ քվեատուփում ավելի քիչ քվեաթերթիկ էր եղել, քան քվեարկողների թիվն էր: 2 քվեաթերթիկ քվեատուփի մեջ են հայտնվել միմյանց սոսնձված:

Այն բանից հետո, երբ քվեարկության վեցերորդ փուլում կարդինալ Բերգոլյոն հավաքել է 90 ձայն, Սիքստինյան կապելլայի խողովակից սպիտակ ծուխ է դուրս եկել՝ վկայելով նոր Պապի ընտրության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել