Ուրեմն ռուս-հայկական գրական փառատոնին պիտի մասնակցեմ մոտ օրերս, որի ծրագրում նախատեսված ա Творческая встреча с писателем Зорием Балаяном։)) Դե, ճիշտն ասած, էս փառատոնը ինձ հենց սկզբից էլ ոչ էնքան գրական, որքան քաղաքական իմաստով էր հետաքրքիր, մտածում էի՝ գնամ, ուշի ուշով հետևեմ, թե ոնց են գաղափարական դաշտը մշակում մանրից, չէի պատկերացնում, որ քաղաքական բաղադրիչը կարա էս աստիճանի անթաքույց լինի։ Բայց ստեղ մի հաճելի պահ կա՝ որ Գոգոլ, Դոստոեվսկի, Տոլստոյ, Չեխով, Պլատոնով, Բուլգակով ու այլ՝ էս կարգի դասականներ ունեցող գրականության ներկայիս ներկայացուցիչները իրանց երկրի գաղութատիրական նկրտումների ձեռից ստիպված են Զորի Բալայանին պրիզնատ գալ որպես գրող, հլա մի բան էլ՝ հետը ստեղծագործական հանդիպում կազմակերպել։ Լավ ա՝ չեն գրել վարպետության դաս, չնայած երևի հենց էդ էլ նկատի ունեն։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել