Կանադայի ջրերում պատմության մեջ երկրորդ անգամ երկարաքիթ հազվագյուտ ձուկ են որսացել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Կանադայի հյուսիսային մասի արկտիկական ջրերում շատ տարօրինակ ձուկ են որսացել: Հետազոտողներն այն դասել են հազվագյուտ երկարաքիթ քիմերայի շարքին:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ձուկն ունի երկար քիթ, սարսափելի բերան և թունավոր ողնաշար:

Հետազոտողները, ովքեր ի սկզբանե կարծել են, որ հայտնաբերված կենդանին ավելի շուտ «գոբլին» տեսակի շնաձուկ կարող է լինել, այնուամենայնիվ ասել են, որ այն երկարաքիթ քիմերա է, որը բնակվում է օվկիանոսի խորքերում՝ մոտ 1000-1200 մետր խորությամբ:

Երկարաքիթ քիմերան մտրականման պոչ ունի, իսկ երկարությունը կարող է հասնել մեկ մետրի:



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել