Armday.com-ը գրում է.
Քիչ առաջ Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչը ընդունեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին:
Հրավիրել էին, որպեսզի հերթական նամակը փոխանցեր ընտանիքը Կարմիր խաչին , որն էլ իր հերթին կփոխանցի Հակոբին Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի միջոցով:
Փոխանցեցին նաև , որ Հակոբը գրավոր դիմում է ներկայացրել արդեն , որ ուզում է փոխադրվել երրորդ երկիր, :
Ինչպես նաև հետաքրքիր մի դիտարկում էր արել Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը:
Նախորդ նամակը փոխանցելուց (որը թվով երրորդն էր) նկատել են , որ Հակոբը չափազանց մոտ է պահել նամակը կարդալու համար և հարցրել են , որ .<< ունե՞ս արդյոք տեսողության խնդիր>> . ինչին ի պատասխան Հակոբն ասել է , որ<< այո>>, Հաջորդ հարցին թե-<< մինչ այս կրել է՞ս ակնոց >> , ասել է <<այո,կրել եմ>>:
Եվ Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը հարց է բարձրացրել Ադրբեջանի կառավարությանը , որ այս հարցը լուծեն և տրամադրվի ակնոց հայ ռազմագերուն, ինչին ի պատասխան ասել են , որ կլուծեն այդ հարցը , եթե դրա կարիքն ունի:
Երևանյան Գրասենյակի ներկայացուցիչը պատվիրել է , որ այս անգամ հետամուտ լինեն թէ արդյո՞ք ակնոց կրում է Հակոբը հաջորդ հանդիպմանը:
Գրասենյակի պատասխանատուի խոսքով, որը մեզ փոխանցեց ռազմագերու եղբայր՝ Հարություն Ինջիղուլյանը ` ասեց հետևյալը, որ մենք վերահաստատում ենք այն , որ մինչև մեկ տարի կարող է տևել երրորդ երկիր տեղափոխման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ