Ավելի զզվելի բան, քան քաղաքականության մեջ մտած, բայց ինքնաիրացման սուր ճգնաժամ ապրող, քծնող ու ինքնահաստատվող կուսակցական ջահելությունը, դժվար է պատկերացնել: Վերջին շրջանում իմ համար նման երևույթի կենդանի մարմնավորումը դարձել է այսպես կոչված «Մենք» երիտասարդական շարժումը, որն ոչ այլ ինչ է, քան ԲՀԿ-ի թիվ մեկ քծնվող Բաբայան Վահանի տուզիկների ֆեդերացիա:

Էս ջահելները ի՜նչ ասես չարին, որ հայտնի դառնան. սկզբում ինչ-որ անհասականալի երիտքաղաքապետարան սարքին, որտեղ ծակ պրոֆեսորներով զբաղվում էին բացառությամբ ստատուսներ գրելով ու իրար գրած ստատուսները տարածելով: Մեկ-մեկ էլ հավաքվում էին իրանց 30 ք/մ տարածքով գրասենյակում ու ինչ-որ տիեզերական նշանակության հարցեր քննարկում ու լուծում տալիս: Բայց ոչինչ մոտները չէր ստացվում, մի տեսակ:
Բաբայանը խնդիր էր դնում, որ սրանք հայտնի դառնան, սրանք էլ իրանց պուճուր ուղեղներով ու դեմքի դիստրոֆիկ արտահայտությամբ, տապալում էին ամեն ինչ: 
Ու, վերջապես, որոշվում է գործի մեջ դնել ծանր հրետանին ու օգտագործել հայտնիանալու վերջին շանսը՝ հարձակվել կոմայգու տրանսերի ու եհովայի վկաների վրա: Ասենք, բան չունեմ ասելու` երկու երևույթն էլ դատապարտելի է ու պետք է դրանց դեմ պայքարել, բայց երբ պայքարողները պայքարում են ոչ թե նրա համար, որ դեմ են այդ երևույթներին, այլ որովհետև դիտարկում են հարցը որպես հայտնի դառնալու արդյունավետ միջոց, նրանք վարկաբեկում են իրենց ու բոլոր այն ազնիվ մարդկանց, ովքեր պայքարում են ու կպայքարեն այդ ամենի դեմ: 
Տնաշենները արդեն քիչ ա մնում խնդրեն տրանսներին ու պոռնիկներին, որ գան իրենց բշտեն, հայհոյեն կամ դիմակայության իմիտացիա անեն, որպեսզի հերթական անգամ Սևան անունով էն տարօրինակ սանրվածքով երիտասարդը հայտնվի լուրերում ու թոք-շոուներում: 

Արա, գնացեք մի գիրք կարդացեք, մի հանրօգուտ բանով զբաղվեք էլի, ոչ թե ձեր պապա Վահանի աչքերում փորձեք բարձրանալ մեր նեռվերի հաշվին: Մի դիշովի տրյուկ էլ արեցին էս մուռզիկները, որից հետո սրանցից վաբշե զզվեցի: Մի սառած դեմքով դատարկ աղջիկ էլ ունեն իրենց մոտ՝ անունը Մելինե: Իրենց ձեռքի տակի սայտերով տարածեցին, որ էս գյոզալը վթարի է ենթարկվել ու ծանր է: Հետո էս մեր սառած տոլմայի «մինիմին» իհարկե հերքեց լուրը, բայց դե իրա մասին հո խոսեցին: 
Աղջկա հայտնիացումը էլի եղավ մեր ներվերի ու մեր հույզերի հաշվին: Ասենք, անձամբ ես իրան չեմ սիրում, բայց շատ ափսոսացի: Մի խոսքով, ճուտոներ ջան, ասեմ, որ կարգին ազդում եք վրաս` ձեր դիշովի մեթոդներով: Չգիտեմ, գուցե մյուսները ձեզ այս պրիզմայից են նայում ոնց որ ես, թե ոչ, բայց կարծում եմ, մի քիչ էլ էսպես շարունակեք, մարդիկ ձեզնից ավելի շատ կզզվեն քան ձեր կիսաքայչալ Բաբայանչիկից, կոմայգու տրանսերից էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել