Երևի այս թեման որոշներին արդեն հոգնեցրել է, որոշները դեռ դիմանում են, իսկ որոշներին էլ շատ է հետաքրքրում։ Սակայն, այնուամենայնիվ, օր օրի ստեղծվում են iPhone 6-ի նոր կոնցպետները և տեսադրվում համացանցում։ Այս անգամ այն ստեղծվել է Արթուր Ռեյսի կողմից։ Ըստ դիզայների` iPhone 6-ը կամ iPhone Air-ը կստանան 4․4 դյուրմ էկրան։

 

 

 

 

 

 

 

Ըստ տվյալների` այն կունենա նոր Home կոճակ, որը այստեղ դարձել է սենսորային և ավելի բարելավված Touch ID։ Այն կստանա 12ՄՊ տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է վայրկյանում նկարել 120 պահ՝ 1080p որակով, դիմային FullHD տեսախցիկ՝ 5ՄՊ։ Նրա սրտում տեղադրվել է A7X պրոցեսոր։ Իսկ վերջում կարող եք դիտել նոր սմարթֆոնի կոնցեպտի հետ կապված տեսահոլովակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել