Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց ցանկությունն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծումն է։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն անդրադարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրվելուն։ Նա նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է և պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել։
«Մեր ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խնդիրների լուծումը, մեկ վայրկյան առաջ Հարավային Կովկասում երկարատև և մնայուն խաղաղության հաստատումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ