Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր ցանկությունն է ու տեսլականը. Դավութօղլուն խոսել է Երևանի հրավերի


10:40 , 21 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց ցանկությունն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծումն է։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն անդրադարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրվելուն։ Նա նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է և պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել։

«Մեր ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խնդիրների լուծումը, մեկ վայրկյան առաջ Հարավային Կովկասում երկարատև և մնայուն խաղաղության հաստատումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ