1in.am-ը գրում է.

Ֆրանսիայում տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է եղել երեկ գիշերը սկսված ձյան պատճառով: Ռոն-Ալպերի շրջանում գնացքների չվացուցակներում լուրջ փոփոխություններ են կատարվել, հայտնում է RIA Novosti-ն: 

Ֆրանսիական երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությունը (SNCF) դիմել է գնացքով ճանապարհորդել ցանկացողներին՝ խնդրելով հնարավորության սահմաններում տանը մնալ: 

Լուար դեպարտամենտի Սեն-Էտիեն քաղաքում խախտումներ են գրանցվել նաև հասարակական տրանսպորտի աշխատանքում: 

Մի քանի ժամում քաղաքում մոտ 30 սմ ձյուն է տեղացել: 

Վաղ առավոտյան քաղաքում դադարել էին աշխատել տրամվայները, կասեցվել էր մի քանի ավտոբուսային երթուղիների գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել