1in.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաների ֆիզիկական ակտիվության հետազոտությունը ցույց է տվել, որ նրանցից շատերը չեն կարող վազել այնքան արագ, որքան նրանց ծնողները փոքր հասակում, հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
Ավստրալացի գիտնականները ուսումնասիրել են աշխարհի 28 երկրի ավելի քան 25 մլն երեխաների տվյալները:
Նրանք պարզել են, որ ժամանակակից երեխաները 1 մղոն (1,6 կմ) տարածքը վազքով անցնում են մոտավորապես մեկուկես րոպե դանդաղ, քան նրանց հասակակիցները 30 տարի առաջ:
Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, դրանում մեծ դեր է խաղում ճարպակալումը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_231686.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել