Սովետական Միություն... պետություն, որ զբաղեցնում էր ամբողջ աշխարհի ցամաքի մեկ վեցերորդ մասը. պետություն, որ ստեղծվել էր հեղափոխություններով ու որպես գլխավոր նպատակ ընդունել մարդու կողմից մարդու շահագործման վերացումը: Սա մի ռոմանտիկների սերնդի ստեղծած պետություն էր, որ ցավոք չդարձավ այդ երազանքների իրականացումը:
Կոմերիտականներ, պիոններներ, կուսկոմի քարտուղարներ, քաղսովետներ... նման արտահայտությունները դեռ 20 տարի առաջ արդիական էին, իսկ այսօր դրանք միայն հիշողություն են:
Миру мир!!! Դեռևս պահպանվել են նման գրառումներ ու կոչեր: Դեռևս ողջ են կոմունիզմին հավատարիմ ծերունիները, ովքեր կարոտով են հիշում նախորդած ժամանակները: Նրանց լսելով կարելի է կարծել, թե իսկապես այդ բռնապետությունը երազանքի երկիր էր:
"Սովետի ժամանակ ամեն ինչ կոպեկներ արժեին, էստեղից Մոսկվա ինքնաթիռի տոմսը մի քանի մանեթ էր":
Գյուղերում աշխատում էին կոլխոզներն ու սովխոզները. սիրում էին իրար նախրապաններն ու կթվորուհիները, կարծես ամեն ինչ երջանիկ էր: Սիրային նամակները ինտերնետը չէր առաքում, այլ թաքուն կողքի նստած աղջկա պայուսակն էին գցում: Ամոթ էր այն ժամանակ իրար ձեռք բռնած քայլելը, ուստի հանդիպումները կարճատև, թաքուն էին ու այնքան սպասված:
Չկար Ֆեյսբուք սովետական միությունում, չկար բջջային հեռախոս... Հավանածդ աղջկան տեսնելու համար պետք է ժամերով սպասեիր նրանց բակում, իսկ նա մերթնդմերդ թաքուն ծիկրակում էր պատուհանից ու ժպտում:
Ժամանակի ռոմանտիկներից էին նաև օրենքով գողերը, նրանց սիրում էր ժողովուրդը, լեգենդներ էր հյուսում նրանց մասին: Նրանք թույլի կողքին էին, համատարած բռնության մեջ ապրում էին սեփական պանյատներով ու ճշտով:
Սովետական ժամանակների գլամուրները հիպպիներն էին, իսկ Փարթիներն ունեին հայկական անուններ` քեֆ, խնջույք, ամենապահանջված աստղը Ալլա Պուգաչևան էր, սիրելի ֆիլմը "Հարսնացու հյուսիսից"-ը...
"Էն ժամանակ 24-ը, ոնց որ հիմիկվա մեսեդեսը":
Ջինս հագնում էին շատ քչերը, նրանց մատով էին ցույց տալիս: Հաճախ ջինս հագնողներին ծեծում էին: Ձախ Հարութի երգերով երիտասարդությունը սիրում էր, բաժանվում, երազում:
Իսկ ժամանակի զարգացաց մասսան Բիթլզ ու Ռեյ Չարլզ էր լսում, իսկ այդ ժամանակներում քչերն նրաց պլաստինկաներից:
Ազգովի ֆուտբոլ էինք նայում... "Արարաաատ հուպ տուր"... "Իշտոյաաանն" "գոոոոլ":
Տալոնով էին հաց առնում... Հարյուրավոր մարդիկ վաղ առավոտից հերթ էին կանգնում սովորական հաց առնելու համար:
Որակով կահույք և հագուստ չէիր գտնի Սովետական միությունում... ամեն ինչ "տակից" էր վաճառվում:
"Լենին պապին մեռել է, մեզի հզոր երկիր թողել է"...
Կրքերը բորբոքվում էր, երբ մի քանի ընտանիք միասին, փոքր ու մեծ նստում էր լոտոյի սեղանի շուրջ ու սկսվում էր խաղը....
Մագնիտոֆոն... այն ժաման այդպես էր այդ երաժշտական գործիքի անունը, հետո դարձավ "մագ", այնուհետև "մուզիկալնիյ ցենտր", հետո "դի վի դի", հետո...
Ուսանողական հանրակացարաններում մագնիտոֆոնային հնչյուններն էր իշխում, Անահիտը Արմենին էր սիրում, Արմենը Գայանեին...
Երևանի փողոցներում մարդաշատ պարադներն էր իշխում, աշխատավորի օր, հաղթանակի օր, երգում էին կատյուշան, կարմիր դրոշներ ծածանում ամենուր:
Երևի լավ երկիր էր Սովետական Միությունը, այստեղ կողք կողքի ապրում էին հայն ու վրացին, ռուսն ու ղազախը, ադրբեջանցին ու բելառուսը: Նրանք բարեկամ էին իրար, եղբայր, միասին Բեռլին էին գրավել ու վերացրել միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքը: Կուզեյի տեսնել այդ երկիրը:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2011/10/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել