ՆԱՏՕ-ն իր սահմանները կիպ մոտեցնում է Ռուսաստանին, ու մենք դեռ հարց ենք տաիս, թե Պուտինը ինչո՞ւ է ցանկանում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կառուցել: Այսպես ասած, էս անգամ էլ Ռուսաստանը մեզ դեմ է տալիս իր պոտենցիա թշնամիներին ու իր անվտանգությունը երաշխավորում, ինչպես ասում են, ինչ լինելու է, թող ժեշտին լինի, այսինքն ինչ լինելու է, թող հայերի գլխին գա: Մեզ վերածում են սառը պատերազմի սահմանի` Ռուսաստանի և Արևմուտքի արանքում, գուշակեք, ո՞վ մեջտեղ...., մի խոսքով, հասկացաք ինձ: Ի տարբերություն Հայաստանի անողնաշար իշխանավորների նման խամաճիկների` արևմուտքն ու Ռուսաստանը նման են ուռենուն ու բարդուն, ամեն մեկն իր դարդին է, մեզ էլ կրակն են գցել:
Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2013/11/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել