Ցավով պիտի ասեմ,որ էս պուճուրի համար արեցինք ամեն բան որ փրկվի:Բայց ըստ բժիշկների հավաստմամբ շատ քիչ օրեր են մնում փոքրիկին :
Նոյեմբերի 14-ի առավոտյան հայտնի էր դարձել 1-ամյա Արտյոմ Ոսկանյանի բիոպսիայի պատասխանները. ուռուցքը չարորակ է, շատ ագրեսիվ ու հազվադեպ տեսակի, բժշկական անվանումը՝ ATRT, այն առաջացել է մոտ 3-7 շաբաթ առաջ:
Էս պահի դրությամբ բժիշկները դադարեցրել են բոլոր միջամտությունները; Քիմիոթերապիան դադարեցվել է;Վիրահատությունը անիմաստ է:
Երեխային տեղափոխել են հոսփիս,հյուրատան նման մի բա է, որտեղ նա կլինի բժիշկների ու բուժքույրերի հսկողության տակ, մինչ իր կյանքի վերջը: Խոսքը մի քանի օրվա մասին է,որովհետև ուռուցքը շատ ագրեսիվ է:
Գերմանիայում ու Հայաստանում շատերն են ոտքի ելած ու ինչ որ պետք է արել են ու անում են:
Բոլոր հարցերը կարողանում են կարգավորել մակարդակով:
Վստահ ասում եմ,բալիկը մինչ կյանքի վերջին րոպեն շրջապատված կլինի հոգատար մարդկանցով:
Գումարային փոխանցումները դադարեցնել է պետք; Եղած փոխանցումները բավական են բոլոր ծախսերը հոգալու համար:
Եթե աննախադեպ որևէ պահ լինի` կտեղեկացնենք;
Բոլոր-բոլորից շատ շնորհակալ ենք, ով կանգնել է էս պուճուրի կողքին` թե ֆինանսապես,թե հոգեպես,թե խորհուրդներով ու թե աղոթքներով:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/740937.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել