Այս քսան տարվա անկախության ղեկավարման ամենամեծ սխալը նրանում էր, որ իշխանությունները չունեին փորձառություն, երկրի էկոնոմյան ծրագրելու այնպես, որ քաջալերվի միջին դասակարգը: Ընդանրապես պրոֆեսյոնալ էկոնոմիստներ չծրագրեցին նորմալ էկոնոմյա Հայաստանի համար հիմնված երկրի պայմանների ու բնակչության ու նրա կարողությունների վրա...
Փոխանակ, ստացվեց որ սովետական ժամանակներից մնացած մարդկանց պիտույքները ծախվեց, էվ միջին դասակարգը դարձավ աղքատ, իսկ աղքատների միջից մի քանի գողեր կարողացան հարսանալ....արդար արդյունաբերությամբ շատ քիչ հայ քաղաքացիներ ստեղծեցին միջին դասակարգ, կամ հարստացան, էվ դարձան միլիոնատերներ:
Հարցը նրանում է, որ կապիտալիստական սիստեմայում որպիսզի մարդ հասնի միջին դասակարգ, նա պետք է ունենա գիտելիքներ, գործիքներ, արհեստ ու փորձառություն, սկզբնական նախապայմաններ, որից հետո հաշվի պետք է առնվի այդ քաղաքացու հրամցրածի պահանջքը, ու կարիքը, ու կարողությունը ծախելու, ու ծավալելու, ու մեծագնէլու բիզինեսի մաշտաբները ժամանակի ընթացքում...
Պարզ է, որ գրասենյակներ վարձելը, հեռախոս, էվ այլն գրասենյակային ծախսերը այսօր Հայաստանում որեվե սկզբնակ մասնագետի պարզապես ահասանելի է, որով սկզբնական գոնե մեկ տարվա ծախսերը նա պետք է կանխիկ ունենա, որպիսզի համայնքում բիզինես հիմնադրի ու հաճախորդներ գրավի ու շուկա...
Իսկ որեվե հիմնարկում այսօր օրական տասը ժամվա աշխատող քաղաքացին, միեվնույնն է , միջին դասակարգի կարգավիճակի չի հասնի, որով ապրուստը բավականին թանկ է, Հայաստանում, ուտելիքից բռնած, հեռախոս, տան էլէկտրականություն էվ այլն...
Էլ չխոսենք ավտոմեքենա ունենալու հաճույքները ու ծախսերը...Եթե նույնիսկ մոռանանք արձակուրդները էվ այլն պետքեր...
Իշխանության աթոռ փնտռող որեվե քաղաքական կուսակցություն կամ միություն կամ քաղաքական թեկնածու Հայաստանում, երեկ կամ այսօր որեվե ծրագիր չի ներկայացնում , թե ինչպես պիտի միջին դասակարգ ապահովի.... որովհետեվ երկիր չի կառուցվի առանց միջին դասակարգի որով նրանք են երկրի ողնահարը...միջին դասակարգը այսօր իրոք բացակայում է Հայաստանում...
Այս լուրջ խնդրի լուծումն էլ կախում ունի թե արդյոք կժողովրդականացնեն Հայաստանի մի շարք կենցաղային պայմանների սպասարկությունները, որպիսզի գոնե ժամական աշխատավարձ ստացող քաղաքացիները չմտահոգվեն բժշկական, էլէկտրոեներգյայի բարձր ծախսերի, հեռախոսի, աղբի էվ այլն կենցաղային պետքերի ամսական վճարումների մասին....էվ իրենց աշխատածը բավարարի արժանավայել ապրելուն:
Երբ տեղի են ունենում հանրային ցույցեր էվ ժողովրդական հավաքույթներ Հայաստանում , չեմ տեսնում թե կոնկրետ ինչ են պահանջում հասարակությունը , բացի մի թեկնածուի նկարը փոխելով մի այլ նկարով...ու կանչելով թեկնածուի անունը կարծես Աստծուն են կանչում երկնքից....Թե ինչ են ուզում այդ թեկնածուից որ նա անի, դա պարզ չի...
ժամանակն է, որ մասսայական պահանջքներ ներկայացնել ցույցերով, ոչ թե, կամ, ոչ միայն դեմքերի փոփությունների համար, այլ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԻՇԽՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ԳԱԼԻՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ... թե չէ մեկի նկարը փոխելով մի այլ քաղաքական թեկնածուի նկարով առանց կոնկրետ ու ծրագրված էկոնոմիկ պայմանների ներկայացման, ինքը թեկնածուն երկրորդական է երկրի ու ժողովրդի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել