1in.am-ը գրում է.

Ամստերդամի Oosterpark զբոսայգում հավաքվող հարբեցողները փողոցները կմաքրեն, փոխանցում է Agence France-Presse-ը:

Աշխատանքի համար նրանք 10 եվրո, կես տուփ ծխախոտ և հինգ շիշ գարեջուր կստանան՝ երկուսը աշխատանքի սկզբում, երկուսը ճաշին և մեկը` աշխատանքից հետո: 

«Ծիածան հիմնադրամ» ծրագրի ղեկավար Ջերի Հոլթերմանը մեկնաբանել է իրադրությունը. «Հարբեցողները շատ խնդիրներ են ստեղծում՝ վեճեր, աղմուկ, կանանց են հետապնդում: Այս ծրագրի նպատակը նրանց ինչ-որ գործով զբաղեցնելը և դրանով իսկ նրանց առաջացրած խնդիրներից ազատվելն է»:

Հարբեցողներին 10 մարդուց բաղկացած երկու խմբի կբաժանեն, իսկ յուրաքանչյուր խումբ շաբաթը երեք օր կաշխատի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել