Հեռուստացույց կամ սառնարան գնելիս երաշխիք ստանալու փոխարեն «կրա՞կն եք ընկել»: Անորակ կամ ժամկետնանց ապրա՞նք եք գնել: Որո՞նք են իրական երաշխիքները, կա արդյոք երաշխիք, թե ոչ՝ տեխնիկական ապրանքների, կամ ասենք կոսմետիկ միջոցների օգտագործման համար: Ազատ Գոտին փնտրում է հերոսներ: Եթե ձեզ խաբել են, երաշխիքով գնված ապրանքը ժամանակից շուտ շարքից դուրս է եկել կամ պարզապես ցանկացել եք վերադարձնել, բայց չեք կարողացել օգտվել սպառողի ձեր իրավունքից՝ գրեք մեզ: Մենք չենք սահմանափակի խոսելու ձեր իրավունքն ու ազատությունը, բայց կսահմանափակենք անբարեխիղճ վաճառողների գործունեությունը:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/50324.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել