
Life.panorama.am-ը գրում է.

Հղիությունը փոփոխություններ է կատարում կնոջ կյանքի բոլոր ոլորտներում և բացառություն չէ նաև տնային աշխատանքը: Ապագա մայրերից շատ քչերն է, որ կարող են թույլ տալ իրենց հղիության ժամանակ չզբաղվել տնային գործերով: Միևնույն ժամանակ, տնային գործերի թվում կան այնպիսիք, որոնք կտրականապես արգելված են հղիներին, քանի որ կարող են բացասական ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա:
Ապագա մայրիկը պետք է բացառի աշխատանքը, որը ենթադրում է ծանրությունների բարձրացում կամ կտրուկ շարժումներ, ուստի, օրինակ, տան կահույքը տեղաշարժելը, ողջ ընտանիքի համար գնումներ կատարելը կամ սիրելի փոքրիկին գրկելը պետք է թողնել հարազատներին:
Իսկ հղի կինը տանը պետք է թեթև գործերով զբաղվի: Բայց թեթև գործերի դեպքում էլ պետք է հիշել, որ պետք չէ երկար ժամանակ նույն տեղում կանգնած մնալ, ցանկալի չէ նաև աշխատել մինչև գերհոգնածությունը. հոգնածության նշանների ի հայտ գալուն պես պետք է թողնել գործերը և հանգստանալ:
Ինչպե՞ս ճիշտ կանգնել
Նույն տեղում երկար ժամանակ կանգնած մնալը պատճառ է դառնում, որ արյունը «սառչի» երակներում և դառնա երակների լայնացման պատճառ:
Կանգնած գործերի ժամանակ ապագա մայրիկը ցանկալի է, որ յուրաքանչյուր ժամվա ընթացքում 5-7 րոպե հանգստանա. նստի աթոռին և ոտքերի տակ ոչ բարձր հենակ դնի: Այս դիրքում լավանում է արյան շրջանառությունը և թուլանում են մեջքի մկանները: Եթե չի հաջողվում նստել, պետք է գտնել օրգանիզմի համար կանգնելու հարմար դիրք:
Կանգնած աշխատելու ժամանակ կարելի է օգտագործել նաև ոչ բարձր` 20-30 սմ բարձրություն ունեցող աթոռիկ` հերթականությամբ ծնկները ծալելով հենվելով դրա վրա: Այդպես կարելի է կանխել մեջքի մկանների գերլարումը:
Երկար կանգնած մնալու դեպքում ոտքերում արյան շրջանառությունը լավացնելու համար խորհուրդ է տրվում երբեմն-երբեմն սեղմել ոտքերի մատները, ապա թուլացնել, կանգնեք ոտնաթաթերի վրա, մարմնի ծանրությունը կենտրոնացրեք մի, ապա մյուս ոտքի վրա: Նման վարժություն կարող եք կատարել յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ կամ երբ կանգնելուց անհարմարություն եք զգում:
Ինչպե՞ս ճիշտ կռանալ
Հղիության ընթացքում փոփոխվող հորմոնային ֆոնը ազդում է նաև կրճիկային հյուսվածքների վրա. դրանք (այդ թվում և միջողային դիսկերը) ավելի խոցելի են դառնում: Այդ պատճառով էլ ոչ միայն հղիության երկրորդ կեսին, այլ հենց առաջին եռամսյակից սկսած կարևոր է բացառել ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Չի կարելի կռանալ կամ ծանրություններ բարձրացնել, ինչպես նաև կտրուկ պտույտներ կատարել: Դա կարող է միջողային դիսկերի և հոդերի վնասված առաջացնել. դրանցում միկրոճաքեր են առաջանում, որոնք էլ մեջքում ցավերի պատճառ են դառնում: Այդ վնասվածքները կարող են նաև ողնաշարի ճողվածքի պատճառ դառնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ