Family1. Մի մտահոգվեք, թե ինչպես դառնալ լավ հայր: Լավ հայր լինել չի նշանակում ճիշտ բռնել երեխային կամ իմանալ, թե ինչպես փոխել տակդիրները: Լավ հայրն առաջին հերթին լավ ամուսինն է: Այն, ինչ ձեր փոքրիկը պետք է սովորի` կայունությունը, հոգատարությունն ու սերն է:

2. Փոքրիկի ծնվելուց մի քանի շաբաթ անց փորձեք վերադառնալ ձեր կյանքի սովորական ռեժիմին, որքանով դա հնարավոր է:

3. Ձեր կնոջը մի փոքր ժամանակ տվեք: Մայրիկ լինելը հայրիկ լինելուց շատ ավելի բարդ է: Շատ կարևոր է, որ նա բավարար ժամանակ ունենա հանգստանալու համար, որպեսզի կարողանա ճիշտ խնամել փոքրիկին:

4. Մայրիկի հետ գիշերներն արթնացեք, եթե փոքրիկը սոված լինի: Այդ ընթացքում գոնե խոսեք ձեր կնոջ հետ, դա ձեզ ավելի կմտերմացնի:

5. Քնքուշ եղեք ձեր փոքրիկի հետ: Երեխաները հիանալի զգում են ծնողների սիրով լի հայացքը, քնքուշ համբույրներն ու գրկախառնությունները:

6. Ձեզ այնպես պահեք, ինչպես ինքներդ էիք ցանկանում, որ ձեզ հետ վարվեն, երբ փոքր էիք:

7. Երբեք մի վիրավորեք ձեր փոքրիկին: Երբեք: Նույնը վերաբերում է ձեր կնոջը:

8. Այժմ ամենուր ինֆորմացիա կա, թե ինչպես պետք է դաստիարակել երեխային, բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի կարդացեք, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:

9. Երեխաների հետ անցկացրած ժամանակն այնքան արագ է անցնում: Ուստի վայելեք այդ ժամանակը: Բաց մի թողեք առիթը փոքրիկի հետ ժամանակ անցկացնելու համար:

10. Փորձեք հասկանալ, թե ինչ են ակնկալում երեխաներն իրենց հայրիկից: Նրանց համար կարևոր չէ, թե որտեղ եք աշխատում, ինչ մրցանակներ կամ ձեռքբերումներ ունեք: Նրանց միայն ձեր ժամանակն ու սերն է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել