Էս մեր լրագրողները կմնան-կմնան, մեկ էլ նենց ստեր կմոգոնեն, որ թող ու փախի: Հերթական նման ապուշությունը կապված է Գյումրու ռազմաբազայի հետ: Ընդդիմադիր թերթերից մեկը գրել է` իբր իր աղբյուրներով Գյումրին դառնալու է փակ քաղաք, որովհետև ռազմաբազան էականորեն մեծացվելու է, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք մուտք գործելու համար, հատուկ փաստաթղթեր են պետք լինելու:
Ես չգիտեմ, թե ինչ կինոներ ա նայել էդ ժուռնալիստը, որ նման մառազմ է մոգոնել, բայց հարկ եմ համարում նշել, որ Գյումրիում սովետական ռազմաբազա եղած ժամանակ էլ, քաղաքը երբեք փակ չի եղել, իսկ փակ լինում են հույժ կարևորություն ունեցող ստրատեգիական օբյեկտների մոտ տեղակայված քաղաքները՝ բալիստիկ հրթիռներ կառուցող գործարաններին, միջուկային հրթիռների զորամասերին, գաղտնի հետազոտական կենտրոններին մոտ գտնվող բնակավայրերը: Հիմա Գյումրու ռազմաբազան նշվածներից ոչ մեկին էլ մոտ չէ իր կարևորությամբ, էլ չասեմ այն բանի մասին, որ Գյումրիում բացի ռուսական ռազմաբազայից, կան նաև հայկական զորամասեր, այնպես որ, եթե ուզում եք հակառուսական տրամադրություններ ստեղծել, ապա գոնե ավելի գրագետ ստեր մոգոնեք:
Ի դեպ, ՊՆ-ի մամլո խոսնակը հայտարարել է, որ առաջին անգամ է նման բան լսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել