Բասյոյին՝ բուդդիստ ձեն Վարպետին, մի անգամ ասացին.
-Աշակերտների հետ խոսելիս հակասում եք ինքներդ ձեզ: Դուք ասում եք. «Ով գիտի, նա լռում է»: Բայց չէ՞ որ դուք չեք լռում: Ինչպե՞ս հասկանալ:
Բասյոն պատասխանում է.
-Խոսում են ուրիշները: Ես ծաղկում եմ:
Նամակ մահամերձին
Բասյոն այսպիսի նամակ է գրում իր մահամերձ աշակերտներից մեկին. «Քո մտքի էությունը չի ծնվել, այդ իսկ պատճառով այն երբեք չի կարող մեռնել: Այն վայելքից հաճույք չի ստանում և չի տառապում ցավից:
Այն, ինչ անցողիկ է, կյանք չէ: Դատարկությունը վակում չէ: Այն գույն չունի, ոչ էլ՝ ձև: Այն վայելքից հաճույք չի ստանում և չի տառապում ցավից:
Ես գիտեմ՝ դու շատ հիվանդ ես: Ինչպես վայել է իսկական ձեն բուդդիստ աշակերտին, դու արիաբար ես դիմադրում այդ հիվանդությանը: Դու չես կարող իմանալ` ով է իրականում տառապում, բայց հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է մտքի էությունը»: Մտածիր միայն այս մասին: Քեզ այլևս ոչինչ պետք չէ: Ոչինչ մի արա: Քո վերջը, որը վերջ չէ, նման է մաքուր օդում հալվող ձյան փաթիլի»:
Բադեր
Բասյոն զբոսնում էր Խյակուձոյի հետ: Նրանք տեսան իրենց գլխավերևով անցնող վայրի բադերի: Բասյոն հարցրեց.
-Ի՞նչ է սա:
-Վայրի բադեր, -պատասխանեց Խյակուձեն:
-Ո՞ւր են գնում:
-Թռչում են հեռու, -պատասխանեց Խյակուդձեն:
Բասյոն բռնեց Խյակուձենի քթից և այնպիսի ուժով քաշեց, որ վերջինս գոռաց ցավից:
-Մի՞թե դրանք թռչում են,-զայրացած ասաց Բասյոն: