Մացուո Բասյո, առակներ


16:34 , 19 նոյեմբեր, 2013

japanԲառեր պետք չեն

Բասյոյին՝ բուդդիստ ձեն Վարպետին, մի անգամ ասացին.

-Աշակերտների հետ խոսելիս հակասում եք ինքներդ ձեզ: Դուք ասում եք. «Ով գիտի, նա լռում է»: Բայց չէ՞ որ դուք չեք լռում: Ինչպե՞ս հասկանալ:

Բասյոն պատասխանում է.

-Խոսում են ուրիշները: Ես ծաղկում եմ:

Նամակ մահամերձին

Բասյոն այսպիսի նամակ է գրում իր մահամերձ աշակերտներից մեկին. «Քո մտքի էությունը չի ծնվել, այդ իսկ պատճառով այն երբեք չի կարող մեռնել: Այն վայելքից հաճույք չի ստանում և չի տառապում ցավից:

Այն, ինչ անցողիկ է, կյանք չէ: Դատարկությունը վակում չէ: Այն գույն չունի, ոչ էլ՝ ձև: Այն վայելքից հաճույք չի ստանում և չի տառապում ցավից:

Ես գիտեմ՝ դու շատ հիվանդ ես: Ինչպես վայել է իսկական ձեն բուդդիստ աշակերտին, դու արիաբար ես դիմադրում այդ հիվանդությանը: Դու չես կարող իմանալ` ով է իրականում տառապում, բայց հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է մտքի էությունը»: Մտածիր միայն այս մասին: Քեզ այլևս ոչինչ պետք չէ: Ոչինչ մի արա: Քո վերջը, որը վերջ չէ, նման է մաքուր օդում հալվող ձյան փաթիլի»:

Բադեր

Բասյոն զբոսնում էր Խյակուձոյի հետ: Նրանք տեսան իրենց գլխավերևով անցնող վայրի բադերի: Բասյոն հարցրեց.

-Ի՞նչ է սա:

-Վայրի բադեր, -պատասխանեց Խյակուձեն:

-Ո՞ւր են գնում:

-Թռչում են հեռու, -պատասխանեց Խյակուդձեն:

Բասյոն բռնեց Խյակուձենի քթից և այնպիսի ուժով քաշեց, որ վերջինս գոռաց ցավից:

-Մի՞թե դրանք թռչում են,-զայրացած ասաց  Բասյոն: