ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովմանն ուղղված քննարկումներ են ընթանումPanorama.am-ը գրում է.

Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական փուլը կարճ կլինի: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Է. Նալբանդյանը տեղեկացրել է, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մանրամանս քննարկվել է այն քայլերը, որոնք թույլ կտան անդամակցելու Մաքսային միությանը:

«Հույս ունեմ, որ համապատասխան նախապատրաստական փուլը կարճ կտևի ու պրոցեսը ամենամոտ ժամամակներս կավարտվի, և Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ մասնակցելով Եվրասիական միության ձևավորման գործընթացին»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել