22:36 , 18 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական փուլը կարճ կլինի: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Է. Նալբանդյանը տեղեկացրել է, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մանրամանս քննարկվել է այն քայլերը, որոնք թույլ կտան անդամակցելու Մաքսային միությանը:
«Հույս ունեմ, որ համապատասխան նախապատրաստական փուլը կարճ կտևի ու պրոցեսը ամենամոտ ժամամակներս կավարտվի, և Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ մասնակցելով Եվրասիական միության ձևավորման գործընթացին»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ