Այս շաբաթ այնպես եղավ, որ գնացի Վրաստան՝ Ռուսթավիի հայտնի ավտոշուկա՝ մեքենա գնելու: Ընկերներիցս շատերն էին այնտեղից մեքենա բերել, ուստի Վրաստանից մեքենա գնելու տարբերակը մտքումս շատ երկար ծանրութեթև չարեցի. որոշեցի ու գնացի:
Թե ինչու Հայաստանից չեմ գնել, ասեմ, որ կարծում եմ մեքենա գնել Հայաստանից ընդհանրապես իմաստ չունի (բացառությամբ հատուկ դեպքերի), որովհետև բացի այն, որ մեր ճամփեքն ահավոր են ու մեքենաները շարքից շատ արագ են դուրս գալիս, մեր հայերի մեջ Մայքլ Ջեքսոնի սինդրոմ կա: Բոլորն անխտիր մտածում են, որ եթե x գնով մեքենա են գնել ու մի 3 տարի քշել են, վաճառելիս անպայման պետք է x+2000 դոլարով վաճառեն: Ես իհարկե հասկանում եմ, որ դուք մեծ աստղեր եք ու ինչին կպնում եք, գինը բարձրանում է, բայց ես, մեղմ ասած, ձեր երկրպագուն չեմ ու այլ տարբերակ կգտնեմ:
Վրաստան գնալիս լավ է գնալ գիշերով, ցանկալի է ուրբաթ գիշերը, որ շաբաթ առավոտյան ժամը 7-ին գոնե լինես Ռուսթավիի հսկայական ավտոշուկայում, գնես մեքենա ու լույսով վերադառնաս Երևան՝ առանց գիշերակացի:
Ասեմ, որ վրացական շուկան այնքան էլ գունավոր ու պայծառ չէր, ինչպես նկարագրում էին ռոմանտիկ ընկերներս: Իհարկե բոլոր մեքենաներն անխտիր պլպլացրած էին, գրիմ արած ու ընտիր տեսքի բերած, բայց մեքենաների մեջ տեսքից բացի, շատ ավելի կարևոր է, որ նրանք Երևան բերելուց մի շաբաթ հետո չփչանան:
Վրաստանի շուկայում շատ հեշտ է խաբվելը: Ինչո՞ւ է հեշտ, որովհետև անխտիր բոլորը հակված են ձեզ խաբել: Շուկայի մեծ մասը դալալներ են, ովքեր վաղուց արդեն դադարել են ԱՄՆ-ի կամ Եվրոպայի նորմալ մեքենաները բերելը, ապա մի քիչ թանկով ծախելը: Նրանք գնում են մեծամասամբ ջրի տակ մնացած (խոսքը վերաբերվում է ծովի աղի ջրին, որը կպնում է մեքենայի տարբեր մասերին ու քայքայում), շուռ եկած, մի քանի տեղից խփված մեքենաներ, որոնք դրսում դուրս են գրել որպես ԹԱՓՈՆ: Այս մեքենաները նրանք գնում են մի քանի հազար դոլարով, բերում են Վրաստան, մի լավ սարքում Էլիավայում, կամ մեքենաների վերանորոգմամբ զբաղվող մասնագիտացված քաղաքներում, բերում շուկայական տեսքի ու ծախում կրկնակի թանկ գնով: Ստացվում է՝ դու վճարում ես նորմալ մեքենայի համար, բայց գնում ես ջարդոն, որը գեղեցիկ սալոն ու արտաքին ունի, բայց փչանում է շատ արագ:
Ինպե՞ս ես խուսափեցի խափվելուց: Յուրաքանյուր մեքենա ունի չկրկնվող կոդ, որը կոչվում է vin code: Սրա միջոցով դու կարող ես իմանալ, թե ինչ է առահասարակ կատարվել մեքենայի հետ: Ե՞րբ է փոխվել յուղը, արդյո՞ք ունի վնասվածքներ, քանի՞ կմ է իրականում քշված և այլն, և այլն: Vin code կարդալու ծրագրի մեկամսյա բաժանորդագրությունը 40-55 դոլլար է: Եթե պատրաստվում եք մեքենա ձեռք բերել, պարտադիր ներբեռնեք vin code check ծրագիրը և, երբ ինչ-որ մեքենա եք հավանում, պարտադիր այն ստուգեք: Ծրագրում հավաքում եք մեքենայի կոդը և մեկ վայրկյանում իմանում եք մեքենայի ողջ պատմությունը: 40 դոլլարը ձեզ վստահաբար չի սնանկացնի, բայց եթե ջրի տակ մնացած մեքենա գնեք, հաջորդ մեկ տարում կսնանկանաք, հաստատ: Էլի եմ ասում, երբեք մի հիմնվեք վաճառողների «երեխուս արև կակալ մեքենա ա» ու նման այլ տեքստերի վրա: Նրանք բոլորը ձեզ խաբում են:
Եվ այսպես, այս ծրագրով ստուգում էի բոլոր այն մեքենաները, որոնք ինձ դուր էին գալիս: Պարզվեց շուկայի մեքենաների 90 տոկոսը ջրի տակ էին մնացել, մյուս մասը լուրջ վթարների մեջ էին ընկել: Մատների վրա կարելի է հաշվել այն մեքենաները, որոնք նորմալ վիճակում էին: Այ դրանիցից մեկն էլ, բախտի բերմամբ, ձեռք բերեցի ես:
Եթե, այնուամենայնիվ, դեռ ուզում եք Վրաստանից մեքենա գնել, ասեմ, որ մեքենա գնելիս պետք է նայել այն մեքենաները, որոնք նոր են բերվել արտասահմանից ու դեռ մաքսազերծված չեն: Վրաստանում քշված մեքենա գնելու դեպքում ստիպված ձեզ վրա հաշվում են նրա` Վրաստանում մաքսազերծման մի քանի հարյուր կամ հազար դոլարը: Բացի այդ, վրացիները քշում են աննորմալի պես ու մի քանի տարում ընտիր մեքնայից սարքում են կաչկա: Չմաքսազերծված մեքենաների համարանիշները առջևում երկու տառով են, իսկ մաքսազերծվածներինը` 3. շուկայում շրջելիս մոտեցեք միայն 2 տառ ունեցող համարանիշներով մեքենաներին:
Ասեմ նաև, որ մեքենայի գնին 800-1000 $ կարող է գումարել նաև ձեր հայկական ակցենտը, ուստի ցանկալի է վրացի ընկերոջ առկայությունը (նա կարող է լինել հայ, որը ավտոշուկայում մեքենաներ է վաճառում, իսկ նրանք քիչ չեն), որը ձեր փոխարեն կվարի բանակցությունները:
Վրացական մեքենայի առևտրով զբաղվող կայքերում գոյություն ունի Recomended (Խորհուրդ է տրվում) նշան, որոնք դրվում են մեքենաների վրա, և ենթադրվում է, որ նրանք ինչ-որ ստուգումներ են անցել և երաշխավորվում են կայքի կողմից: Կապնվեցի կայքի մեխանիկի հետ, հարցրեցի, թե ինչպես է որոշվում մեքենան Recomended է, թե ոչ, ստուգումներ արվում են թե, չէ: Նա պատասխանեց, որ ստուգումներ չեն արվում, ուղղակի Recomended գրելու համար մեքենայի տերերը լրացուցիչ գումար են տալիս, որ շուտ վաճառվի:
Եվ այսպես: Որտեղի՞ց գնել մեքենա, եթե ոչ Հայաստանից ու Վրաստանից: Եթե չեք խորշում աջ ռույլ մեքենաներից, գնեք դրանք Ճապոնիայից հետևյալ կայքերի միջոցով` www.japanesevehicles.com, www.japancars.am: Ձեզ այստեղ երբեք չեն խաբի, քանի որ ճապոնացիները մտածում են, որ լավ է վաճառել շատ մեքենա և դրանց մեջ ունենալ քիչ գումար, քան վաճառել քիչ քանակի և յուրաքանչյուրի մեջ մի քանի հազարն աշխատել: Այստեղ ճապոնական որակյալ մեքենաներ են: Մասնագետները հստակ ուսումնասիրում են մեքենայի բոլոր թերությունները ու գնահատում դրանք 2-6 բալանոց համակարգում: Վթարի ենթարկված կամ լուրջ վնասվածքներով մեքենաներ այստեղ ընդհանրապես չկան: Ի դեպ, Ճապոնիայում նաև ձախ ռույլ մեքենաներ կան, որոնք քիչ են, բայց նույնպես հարմար են: Ճապոնիայից ձեռք բերված մեքենաների մինուսն այն է, որ մեքենադ քեզ մոտ է հասնում 3 ամսից ու, բացի այդ, ճապոնական մեքենաների սալոնները շատ հասարակ են:
Կարոք եք գնել նաև Ամերիկայից: Մեքենան այստեղ կլինի ամենաուշը 2 ամսում: Մասնակցեք ամերիկյան աուկցիոններին, կամ այլ տարբերակով գնեք մեքենա: Միանշանակ, ավելի որակով են ու չեք փոշմանի:
Կարող եք նաև Դուբայից գնել ( Դուբայի երկկողմանի տոմսն ընդամենը 400 դոլլար է, կարող եք գնալ և ձեր ձեռքով ընտրել): Շուկան էլ 4 անգամ մեծ է Ռուսթավիի շուկայից: Միայն թե ընտրեք 2009 թ.-ից թարմ մեքենաներ: Այստեղ 40-50 աստիճան է, և մեքենաները երկար քշելուց շատ են հալից ընկնում:
Հ.Գ Ի դեպ ուղիղ 2 ժամ ծիծաղել եմ, թե ինչպես են մեր ոչխար հարևանները մեքենա գնում Վրաստանից: Բեղավոր Թոֆիկը, որը ահագին փող ունի գրպանում, մոտենում է մուտիլովշիկ վրացու մեքենային, որը ստուգել եմ ու գիտեմ, որ ջրի տակ է մնացել, իսկ մեքենայի քշած կիլոմետրերը հաշվարկող հաշվիչը ուղիղ 200 հազար կմ-ով հետ էին տվել ու 250.000 կմ քշված մեքենայի վրա ցույց էր տալիս, որ այն ընդամենը 50.000 կմ է քշվել: Եվ այսպես խոսակցությունը:
-Здрвствуй брат, какая харошая машина
- Да, опредиленно лучшая машина на базаре. Очень хороший BMW.
-Можно да сесть за руль?
-Конечно брат! -Отличный салон, вода-мода нет да? Не утопили нет?
- Что ты говоришь брат, мамой клянусь, машина в отличном состоянии. Как я тебя обмануть могу. Ты мой брат!
- Хорошо брат, я покупаю твою машину. А аварии тоже не было, нет?
- Нет брат, машина все время в гараже стояла. Машина принадлежала дочери одного милионера у каторой было много машин. Ездила на нем только по воскресениям.
-ой как мне повезло брат, пойдем оформим документы
Ու այսպես վրացիք հարստանում են էշ ադրբեջանցի Թոֆիկներին, մեկ մեկ էլ մեր հայերին խաբելով: