Բաղեղային աշտարակ (Ivy Тower), Բելգիա
![]()
Գրյուտհուզու աշտարակը հանդիսանում է Գրյուտհուզու թանգարանի մի մասնիկը, որն ավելի հայտնի է որպես Բաղեղային աշտարակ, քանի որ այն պատված է բաղեղի տերևներով: Աշտարակն առավել գեղեցիկ տեսք ունի աշնան ամիսներին, երբ բաղեղի թերևները տարբեր գույներ են ստանում:
![]()
Ջուինիջի աշտարակ (Guinigi Tower), Իտալիա
![]()
Իտալիայի Լուկկա քաղաքը հայտնի է իր միջնադարյան կառույցներով, որոնց միջից առանձնանում է «Torre Guinigi»-ն կամ Ջուինիջի աշտարակը: 44.5 մետրանոց աշտարակի գագաթին անակնկալ է սպասվում՝ այգի, որտեղ կաղնիներ են աճում: Դրանք տնկվել են 14-15 դարերում, բայց ժամանակի ընթացում տեղափոխվել են:
Աշտարակը կառուցվել է 14-րդ դարում: Այդ ժամանակ քաղաքում մոտ 250 նույնատիպ աշտարակ կար: Դարերի ընթացքում նրանց քանակը կտրուկ կրճատվեց, սակայն այս մեկը կարողացավ կանգուն մնալ: Այն կառուցվել է քաղաքի ամենաազդեցիկ ընտաիքի՝ Ջուինիջիների կողմից:
Ընտանիքի վերջին հետնորդները աշտարակը նվիրեցին քաղաքին:
![]()
![]()
![]()
![]()
Կալյազինյան աշտարակ, Ռուսաստան
![]()
Աշտարակի բարձրությունը 74.5 մետր է: Այն վեր է խոյանում Վոլգա գետի վրա՝ Կալյազին քաղաքի առջև: Կալյազինյան աշտարակը կառուցվել է 1796-1800թթ.:
Այն համարվում է Տվեր մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչությունը: Աշտարակի մոտ նույնիսկ փոքրիկ նավամատույց կա:
![]()
Ցեխանովյան աշտարակ (Ciechanow Tower), Լեհաստան
![]()
Ցեխանովյան ջրային աշտարակը գտնվում է Լեհաստանում: Այն կառուցվել է 1972թ.-ին` Եժի Բոգուսլավսկու կողմից: Կառույցը դեռևս լքված է, սակայն պլաններ կան նրա մեջ ռեստորան կառուցել:
![]()
Ծովահենների աշտարակ (Pirate Tower), ԱՄՆ
![]()
Սա կալիֆորնիական Լագունա-Բիչ քաղաքի տեսարժան վայրն է: Այն կառուցվել է 1926թ.-ին: Այս աշտարակը միջնադարյան շունչ ունի: Ներկայումս այն փակ է:
18 մետրանոց աշտարակն, առաջին հայացքից, կարծես թե ժայռի մեջ խրված լինի: Նրա հին բաց դռնից կարելի է տեսնել փայտե ոլորապտույտ աստիճանները, որոնք վերին հարկ են տանում:
![]()
![]()
Ռոստոկ քաղաքի ջրային աշտարակ (Rostock), Գերմանիա
![]()
Այս ջրային աշտարակը կանգուն է 1903թ.-ից: Աշտարակը կանգնած է հզոր գրանիտե հիմքի վրա: Նրա բարձրությունը 60 մետր է կազմում: Աշտարակը չի գործում 1959թ.-ից:
Վերականգնողական աշխատանքներից հետո այն պատմական կառույց է դարձել:
![]()



