Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայտնել է, որ դատի է տալիս քննիչին՝ Հարությունյանին դատարան կանացի խալաթով ու հողաթափիկներով բերելու համար: Փաստաբանը հայտարարել է, որ եթե չէին կարողանում նորմալ շոր տալ, ապա ավելի լավ է մերկ բերեին, քան այդպես: Նա նաև նշել է, որ դատախազությունն ու քննչական կոմիտեն ավելի վաղ անպատասխպան են թողել համանման բողոքները:
Եթե ռուսական կողմը հիմար չէ ու ցանկանում է դրական կերպար ձևավորել հայաստանցիների մոտ, ապա վստահաբար ճիշտ կլինի վարույթ սկսել խալաթի գործով ու կազմակերպել արդար ու անաչառ դատավարություն, որովհետև, ի վերջո Հայաստանում բարձրացած բողոքի ալիքը ոչ թե Հարությունյանի ձերբակալության փաստի շուրջ էր, այլ ձերբակալության հանգամանքների ու հատկապես խալաթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել