Մի քանի օր առաջ անդրադարձել էի, թե Նորվեգիայում հանրահայտ հաղորդավարուհուն աշխատանքից ազատել էին զուտ այն բանի համար, որ նա համարձակվել էր, որպես քրիստոնյա երկրի բնակչուհի, 1,5 սանտիմանոց խաչ կրել իր պարանոցին, հոդվածիս արձագանքներից երկուսը եկան ավելի ապսուրդային ևս երկու տեղեկություն հայտնելու։ Նախ Ֆրանսիայում բոլոր դեղատների խորհրդանիշը կանաչ գույնի խաչի լուսարձակումն է։ Մահմեդականները բողոքել են դրա դեմ, որով որոշում է կայացվել խաչերը վերացնել. այս մասին ինձ տեղեկացրեց Մարսելիայի իմ բարեկամ Հակոբ Բասմաջյանը, իսկ մեկ այլ ֆեյսբուքյան ընկերոջից, ահա թե ինչ տեղեկացանք։ Grant Mkrtchyan: Եվրոպան գնում է համատարած իսլամացման ճանապարհով: Եթե հաղորդավարուհուն հեռացրել են պարանոցին խաչ կրելու համար, դա չարիքի փոքրագույնն է և հնարավոր է ղեկավարի կամայականությունը լինի: Հասել են այն բանին, որ Բելգիական քաղաքներից մեկում քաղաքապետը հրամայել է քրիստոնեական եկեղեցիների վրայից խաչերը հանել, պատճառաբանելով, թե դրանք վիրավորում են քաղաքում բնակվող մուսուլմանների կրոնական զգացումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=316981015109417&set=a.246357238838462.1073741825.100003925637583&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել