Aysor.am-ը գրում է.

Մոսկվայի ժամանակով ժամը 19:25-ին Կազանի օդանավակայանում վթարի է ենթարկվել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար օդանավը: Օդանավի բոլոր` 44 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները մահացել են: 
Փրկվածներ չկան: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները` նշելով, որ ըստ նախնական տվյալների օդանավում երեխաներ չեն եղել:

Ականատեսների խոսքով` վայրէջքի ժամանակ օդանավը քթով հարվածել է թռիչքուղուն ու հրդեհվել:

Աղետից անիմիջապես հետո դադարեցվել է Կազանի օդանավակայանի աշխաանքն ու ՌԴ ԱԻՆ գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին ու հանձնարարել կառավարական հանձնաժողով ստեղծել, որը պետք է պարզի աղետի պատճառները:

Այս պահին քննարկվում է երեք տարբերակ` անձնակազմի սխալ, տեխնիկական անսարքություն կամ ոչ թռիչքային, վատ եղանակ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Զոհերի թվում, ըստ ցուցակի, հայեր չկան:

Ավելի ուշ` զոհերի հրապարակված ցուցակից պարզ է դարձել, որ զոհերի թվում են Թաթարստանի նախագաի որդին` Իրիկ Մինիխանովը, երկրի Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը և Ռոսիա-2 հեռուստաընկերության սպորտային մեկնաան Ռոման Սկվորցովի կինն ու դուստրը: 

Զոհվածների նախնական ցուցակը.

Թաթարստանի նախագահի որդին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել