Ցավալի է, երբ դիտում ես մի հոյակապ ներկայացում ու երբ ետեւի շարքից լսում ես՝
-Մամ էս դերասանը ո՞վա:
-Բալես հարազատ թշնամու միջի Սպոյի պապինա:
Խոսքը Գուժ Մանուկյանի մասին է: Մարդ, ով ունի հարուստ դերասանական անցյալ: Մարդ, ով նույն բեմի վրա խաղացել է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ այլ հանճարների հետ: Ու հիմա նրան ճանաչում էն որպես Սպոյի պապի:
Ցավալի է, երբ դերասան Հրաչյա Հարությունյանը բարձրանում է բեմ ու բոլորը իրեն ճանաչում են որպես Սիրուշոյի հայր, այլ ոչ թե դերասան: Ապշած եմ ուղղակի: Սերունդը գնում է դեպի դեգրադացում:
Այս ամենից զատ, ասեմ, որ ցնցող ներկայացում էր «Հիսուս Նազովրեցին»: Հոյակապ դերասանական կազմ, շատ խորիմաստ խոսքերով լի` հուզիչ ներկայացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել