Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկեց Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին փուլը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է ազերբառանստանի հավաքականի հետ: Մեր հավաքականն առայժմ 12 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, զիջելով Ֆրանիսայի և ազերբառանստանի հավաքականներին, որոնք ունեն 13 միավոր:
Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ, որն ունի 11 միավոր:
Առաջին տեղը զբաղեցնելու համար, մեր հավաքականի հաղթանակին զուգահեռ, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան միավոր չվաստակի Ռուսաստանի դեմ պայքարում, այսինքն որ Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տոնի Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, ցավոք, կարող է պայքարել միայն երկրորդ տեղի համար, քանզի երեկ պարտվեց Ուկրաինայի հավաքականին, որը վաստակելով 15 միավոր անհասանելի դարձավ իր մրցակիցների համար և վերջին փուլից առաջ գործնականում ապահովեց իր առաջին տեղը:
Մեր հավաքականը հանդիպում է Հունգարիայի հավաքականի հետ: Երկրորդ տեղը զբաղեցնելու համար մեր գեղեցկուհիներին այս խաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ, ինչպես նաև պետք է, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի հավաքականին, իսկ Լեհաստանը չհաղթի Լիտվիային:
Հաջողություն մաղթենք մեր հավաքականներին և այն բոլոր հավաքականներին, ում լավ խաղից կախված է մեր հավաքականների բարձր տեղ զբաղեցնելը:
Խաղերին կարելի է հետևել այս հղումներով`
http://etcc2013.com/live-games-open/
http://etcc2013.com/live-games-women/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել