1in.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի 50 պատգամավորներ որպես առաջնահերթ հարց՝ պահանջել են քննարկել Իրանի քաղաքական մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը: Այս մասին է ասել խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Աբուտուրաբին՝ հաղորդում է Fars գործակալությունը:

Աբուտուրաբին նշել է, որ եթե քննարկվող ծրագիրը հաստատվի, ապա 14 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը՝ նախագահի ղեկավարությամբ, բազմակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի տեղափոխման հարցը և մեկ տարի անց խորհրդարանին կներկայացնի ուսումնասիրության արդյունքները: 

Նշվում է, որ հաշվի առնելով Թեհրանի բնակչության արագ աճը և այն, որ քաղաքը տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում, ներկայացվել են մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկներ: Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին Թեհրանում ապրում է 12-13 միլիոն մարդ: 

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կտեղափոխվի մայրաքաղաքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել