Անհրաժեշտ է`
500 գրամ հավի ֆիլե
500 գրամ շամպինյոններ
200 գրամ սոխ
200 գրամ պանիր
300-350 գրամ սերուցք կամ թթվասեր
2 ճաշի գդալ ալյուր
աղ, պղպեղ
բուսական յուղ
Պատրաստման եղանակը`
Սունկը մաքրել, մանր կտրատել: Սոխը մանր կտրատել:
Հավի ֆիլեն եփել, մինչև պատրաստ լինի:
Թողնել, որ սառչի, մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել:
Սոխը տապակել: Ավելացնել սունկը, տապակել այնքան, մինչև հեղուկ չմնա (մոտ 10-15 րոպե):
Չոր թավայի վրա մի-փոքր տապակել ալյուրը: Ավելացնել սերուցքը (թթվասերը), ավելացնել աղ, պղպեղ, հասցնել եռման: Եթե թանձր թթվասեր ունեք, կարող եք մի-փոքր հավի արգանակ ավելացնել:
Ավելացնել սունկը սոխի հետ, ֆիլեն, ավելացնել աղ, պղպեղ, խառնել, վերցնել կրակից:
Ստացված զանգվածը լցնել կերամիկական կամ մետաղական ամանների մեջ: Վերևից լցնել պանիր, դնել ջեռոցում, մինչև զանգվածը ոսկեգույն դառնա:
Բարի ախորժակ: