1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի կոմիտեն, որը զբաղվում է մարդկանց անհետացման խնդրով, դիմել է Իսպանիային՝ խնդրելով ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այն մարդկանց ճակատագրերը, որոնք անհետ կորել են գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության տարիներին՝ հաղորդում է TVE իսպանական հեռուստաալիքը:

ՄԱԿ-ը Իսպանիային մեկ տարի ժամանակ է տվել՝ հաղթահարելու համար ներքին խոչընդոտները՝ կապված համաներման մասին օրենքի հետ և ստեղծելու արդար հանձնաժողով, որը հետագայում կուսումնասիրեր Իսպանիայի քաղաքացիների անհետացման դեպքերը: Իսպանիայում մինչև հիմա մարդկանց անհետանալը համարվում է հանցագործություն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հետագա ճակատագրի մասին հայտնի չէ:

Ավելի վաղ Իսպանիան Միջազգային կոնվենցիայի կետերի կատարման մասին զեկույց է ներկայացրել, որում նշվում է, որ Ֆրանկոյի կառավարման օրոք տեղի ունեցած անհետացումների հետաքննություն այժմ չի ընթանում:

Ֆրանկոյի կառավարման ժամանակաշրջանը, որն ուղեկցվել է վարչակարգի հակառակորդների հանդեպ դաժան հաշվեհարդարով, Իսպանիայում տևել է 1939-1957թթ.: Պատմաբանների կարծիքով՝ երկրում քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է շուրջ 500 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել