Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերը կսուբսիդավորվենPanorama.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի օրակարգում քննարկվել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրն ու ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նախագծի նախնական տարբերակը, «Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորման հայեցակարգը»:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, նիստում նշվել է, որ Հայաստանում ժողովրդագրության իրավիճակը դարձել է մտահոգության առարկա: «Չնայած պետության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի, այն իր մեջ ներառում է լուրջ մարտահրավեր առաջին հերթին ազգային անվտանգության առումով: Նախարարությունը մշակել է «2009-2035թթ. ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկ» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են շատ միջոցառումներ, բայց շատ քիչ մասով են կարողացել շտկել ներկայիս իրավիճակը: Միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական նպատակն է լինելու համակարգել տարբեր պետական մարմինների իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները, մշակել նոր Ազգային ծրագիր: Պետք է մտածել այնպիսի իրական միջոցառումներ, որոնց հետագա արդյունքները շոշափելի կլինեն: Կարծում եմ միասին կկարողանանք ստեղծել մի փաստաթուղթ, որը կլինի բովանդակային և իրատեսական»,-նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել