Lragir.am-ը գրում է.

Լեհաստանի տրանսպորտի նախարար Սլավոմիր Նովակը հրաժարական է տվել շվեյցարական ժամացույցի պատճառով, որը չէր հայտարարգրել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Լեհ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրում ներկայացնել բոլոր այն իրերը, որոնց արժեքը գերազանցում է 3.5 հազար դոլարը: Նովակի չհայտարարագրած ժամացույցն արժե 5.5 հազար դոլար:

Նոյեմբերի 15-ին Լեհաստանի դատախազությունը հայտարարել է մեղադրանք ներկայացնելու պատրաստակամության մասին: Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նախարարը հրաժարական տալով արժանապատիվ է պահել իրեն եւ ավելացրել, որ եթե Նովակին հաջողվի մաքրել իր անունը, ապա կրկին աշխատանքի կվերցնի նրան:

Նախարարի գործով դատախազություն է դիմել Լեհաստանի խորհրդարանի պատգմավորներից Անջեյ Ռոմանեկն այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ նախարարը սերտ համագործակցում է պետական պայմանագրեր ունեցող գործարարների հետ: Թերթերից մեկը գրել էր, որ Նովակը ժամացույցներով փոխանակավել է գործարարներից մեկի հետ:

Շվեյցարական Ulysse Nardin ընկերության Maxi Marine Chronometer ժամացույցը լրագրողներն առաջին անգամ նկատել են 2012թ գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել