Life.panorama.am-ը գրում է.

Ես շատ երջանիկ կին եմ. Հասմիկ Կարապետյան

 

Կյանքի տարբեր փուլերում մարդիկ տարբեր մոտեցումներ են ունենում, փոխհարաբերությունների՝ տարբեր մակարդակներ, անկեղծության՝ տարբեր աստիճաններ: Եվ դա կյանքի ու ժամանակի, փորձառության ու զգուշավորության թելադրանքն է: Life.panorama.am-ի զրուցակիցն է հայկական շոու-բիզնեսի ամենաօրիգինալ ներկայացուցիչներից մեկը՝ Հասմիկ Կարապետյանը:

-Նախկինում հեռուստաեթերներում հաճախ էիք երևում: Հիմա դադա՞ր եք հայտարարել:

-Այնպես չէ, որ ես հեռուստատեսությունում աշխատելու, հաղորդում վարելու  ցանկություն չունեմ, սակայն այնպես էլ չէ, որ պետք է անընդհատ հեռուստաէկրաններին երևամ: Ես միշտ էլ դադարներով եմ աշխատել, որը շատ ճիշտ եմ համարում: Այդ ընթացքում հասկանում ես՝ արդյոք քո լսարանն ուզում է տեսնել քեզ էկրանին, թե՞ ոչ: Ծնվում են նոր մտահղացումներ, գաղափարներ: Ի վերջո, պետք է գալ այն ժամանակ, երբ ասելիք ունես՝ կարևոր, ոչ թե ծեծված ասելիք…Չեմ բացառում, որ եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, կրկին կհայտնվեմ էկրաններին: Հիմա ավելի շատ զբաղված եմ իմ կյանքով…

-Խոսքը միայն ստեղծագործակա՞ն կյանքին է վերաբերում…

-Ո՛չ, բնականաբար ես ունեմ անձնական կյանք և կյանքի այս հատվածում ինձ մոտ շատ ավելի մեծ դեր է խաղում այն: Ուշադրությունս առավել ուղղված է դեպի անհատական երջանկությունս…

-Փաստորեն, սերն արդեն կարողացել է ամրապնդվել ձեր սրտում: Բայց նրա մասին խոսել չեք սիրում, այո՞:

-Ներողություն եմ խնդրում իմ լսարանից, բայց խոսել իմ անձնական կյանքից՝ չեմ ցանկանում: Շատ փորձեցին քննարկել այն… Անձնականը մնում է անձնական, երբ այլ մարդիկ չեն խոսում այդ մասին...

-Կարևորը, որ երջանիկ եք:

-Այո: Ես շատ սիրված եմ, ես սիրում եմ, ես շատ երջանիկ կին եմ: Յուրաքանչյուր աղջիկ, կին իրավունք ունի երջանիկ լինելու... Վստահություն չունեմ ապագայի նկատմամբ: Կյանքի, տարիների փորձով հասկացել եմ, որ պետք է ապրել ներկայով և երբևիցե վստահորեն չխոսել ապագայի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել