Հայաստանի հավաքականները շարունակում են հաղթական երթըPanorama.am-ը գրում է.

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ընտրանուն: Չորրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Տոմաշևսկու նկատմամբ և հաղթանակ պարգևեց մեր թիմին: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի, Սերգեյ Մովսիսյանը` Սվիդլերի, Վլադիմիր Հակոբյանը` Մորոզևիչի հետ:

Այս հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջընթաց արձանագրեց մրցաշարային աղյուսակում և այժմ 11 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Ադրբեջանի հավաքականի հետ: Առաջատարը` Ֆրանսիայի ընտրանին, որը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի թիմի հետ, իր ակտիվում 12 միավոր ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել