1in.am-ը գրում է.
Իսպանիայում հնարավոր է 20-ամսյա կալանքի դատապարտեն պրոֆեսիոնալ դաշնակահարուհուն, ում դատի է տվել հարևանուհին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դաշնակահարուհի Լայա Մարտինին մեղադրում են աղմուկ հանելու և իր հարևանուհուն հոգեբանական վնաս պատճառելու մեջ:
Չնայած գործը քննադատվել է և նույնիսկ ծաղրի ենթարկվել՝ դատախազները հայտարարում են, որ դաշնակահարուհու հարևանուհի Սոնյա Բոսոմը տառապել է մի քանի տարի, երբ պրոֆեսիոնալը կատարելագործում էր իր հմտությունները՝ շաբաթական 5 օր օրական 8 ժամ տևողությամբ անընդմեջ դաշնամուր նվագելով:
Բոսոմն ասել է, որ արդյունքում նա այնպիսի սարսափ է տածում դաշնամուրների նկատմամբ, որ չի կարողանում դրանց նայել նույնիսկ ֆիլմերում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_230603.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել