«Ազգ»-ը գրում է.

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց ընդդիմադիր խմբակցությունների միասնաբար հրավիրած արտահերթ նիստը, որի թեման կենսաթոշակային բարեփոխված օրենքից կուտակային բաղադրիչի հետաձգումն էր մեկ տարով: Ժամը 12:00-ին քվորում չկար` 45 պատգամավոր էրգրանցված, կոալիցիոն երկու խմբակցությունները փոխադարձ համաձայնությամբ բոյկոտել էին նիստը,իսկ արդեն կանոնակարգով սահմանված երեք ժամիցհետո, երբ քվորում չի լինում, նիստը հայտարարվում է չկայացած: Ժամը 15-ին միայն 50 պատգամավոր էրգրանցված: Երեկ այս մասին պարզաբանումներ տված ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողը հարց էր ուղղել, թե արդյոք ՀՀԿ-ն բոյկոտե՞լ է նիստը, քանի որ մասնակցելու է ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին: Գալուստ Սահակյանի բացատրությամբ` նախապես իրենք չէին բոյկոտելու նիստը, սակայն երբ հայտնի էդարձել, որ ընդդիմությունը պատրաստվում է բովադակային քննարկում անցկացնել, իրենք բոյկոտի որոշում են կայացրել:

Ընդդիմությունն էլ սա ընկալեց որպես վախ, որ քննարկումը կբացահայտի օրենքի թերությունները,որոնցից կարեւորն ըստ ընդդիմության այն է, որ մարդիկ պատրաստ չեն աշխատավարձերից այս նորտեսակի պահումներին, կառույցները պատրաստ չեն տեխնիկապես իրականացնելու այս բաղադրիչի կիրառումը, եւ կասկածներ կան, որ այս գումարներով նոր տարում բյուջե են լցնելու:

Ի դեպ, Ազգային ժողովի մոտ բողոքում էին կուտակային համակարգին դեմ ակտիվիստները, ովքերհամացանցում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» խումբ են կազմել: Նրանք, նրանցհետ ել ընդդիմության ներկայացուցիչներ, ավելի ուշ շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ, պահանջելովմեծամասնությունից մինչեւ ժամը 15-ը ներկայանալ ԱԺ եւ քվորում ապահովել, ինչպես նաեւպահանջագիր հանձնեցին ՀՀԿ գրասենյակ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել